Բաժիններ՝

Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներն ընդլայնելու առաջարկին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման դիմաց

Թեհրանն ուժի մեջ է թողնում տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանի միջուկային օբյեկտներ ընդլանված մուտք տրամադրելու Վաշինգտոնին արված առաջարկությունը՝ տեսչական ստուգումներ անցկացնելու համար: Սեպտեմբերի 23-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Զարիֆին հարց են տվել, թե նա պատրաստ է արդյոք կրկին ԱՄՆ-ին առաջարկել վավերացնելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ այսպես կոչված լրացուցիչ արձանագրությունը: Այդ արձանագրությունը ենթադրում է ՄԱԳԱՏԷ-ի վաղօրոք իրազեկում Իրանում նոր միջուկային օբյեկտների կառուցման մասին, ինչպես նաեւ արդեն առկա օբյեկտների ավելի ընդգրկուն եւ հանգամանալից տեսչական ստուգում:

«Այո՛, մենք առաջարկել ենք դա, եւ այդ առաջարկությունը մնում է ուժի մեջ, եթե Միացյալ Նահանգները Կոնգրեսի միջոցով վերացնի պատժամիջոցները եւ այդ կերպ այժմ անի այն, ինչ պետք է աներ 2023 թվականին (ԳՀՀԾ-ից դուրս չգալու դեպքում)»,- նշել է Իրանի արտգործնախարարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս