Բաժիններ՝

Լոնդոնը մտադիր է կլիմայի տաքանալու դեմ պայքարի ծախսերն ավելացնել մինչև 14,5 մլրդ դոլար

Մեծ Բրիտանիան հինգ տարում Երկրի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը կհասցնի 11,6 միլիարդ ֆունտի (14,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով): Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով կլիմային նվիրված գագաթնաժողովում։

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս եկել ենք այն ըմբռնմանը, որ անհրաժեշտ է անել ավելին կլիմայի աղետալի փոփոխությունը կանխելու համար»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան արդեն մեծ հաջողությունների է հասել այդ ուղղությամբ, իսկ «հինգ տարվա ընթացքում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծախսերը կավելացնի մինչեւ 11,6 միլիարդ ֆունտ»:

Ջոնսոնի խոսքով՝ թագավորությունն աշխարհի մյուս երկրներին ակտիվորեն օգնություն ցույց կտա այդ ոլորտում՝ առաջին հերթին ներդրումներ կատարելով «կանաչ» էներգետիկայի եւ այլ տեխնոլոգիական լուծումների բնագավառում: Ինչպես ավելի վաղ հայտնել է վարչապետի դիվանատունը, Մեծ Բրիտանիան 1 միլիարդ ֆունտ (1,25 միլիարդ դոլար) կուղղորդի իր ստեղծած հմնադրամ, որից աշխարհի տարբեր երկրների գիտնականների միջոցներ կտրամադրվեն մաքուր էներգիայի աղբյուրների ստեղծման ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս