
Չեմ բացառում, որ քննիչի, դատախազի գործողությունները կարող էին հանգեցնել Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը. Միհրան Պողոսյան. tert.am

Հայկ Հարությունյանի մահը կարող է կապ ունենալ «Մարտի 1-ի» գործի հետ, չի բացառվում, որ պահանջ է դրված եղել գործի վերաբերյալ այս կամ այն ցուցմունքը տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով «Մարտի 1-ի» գործով Յուրի Խաչատուրովի պաշտպանն է:
Օրինակներ բերեմ՝ հենց նույն ՀՔԾ-ում քննվում էր քրեական գործ Արարատի ոսկու հանքից հափշտակություններ կատարելու հետ կապված. մեղադրյալներից մեկը ինքնասպանություն կատարեց: Կարող ենք արձանագրել նաև նույն Հաց բերողի դեպքը, ով թեև ինքնասպանություն չէր գործել, բայց իր գործողությունները՝ բուժումից հրաժարվելը և այլն, ուղղված էին կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի հետ: Այդ առումով էլ՝ երկու տարի է քննվում է, բայց ոչինչ չկա, թե քննիչը ինչ գործողություններ էր կատարել, որ անձը գնացել էր այդ քայլին: Մի քանի դեպքեր ևս կան»,-մանրամասնեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: