
«Կասկածում եմ, որ ճիշտ է ասում». Վլադիմիր Կարապետյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել չխոսելու, բայց Նիկոլ Փաշինյանը խախտել է այն և մարդիկ է ուղարկում Վանեցյանի մոտ, որպեսզի նա չխոսի՝ ասաց. «Ինձ նման բան հայտնի չէ, և ես կասկածում եմ, որ ճիշտ է ասում»: