Գագիկ Հարությունյանը և Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են:
168.am-ը կապ հաստատեց ՀՔԾ լրատվական բաժնի հետ՝ տեղեկանալու՝ արդյոք սույն հայտարարության առնչությամբ հարցաքննության հրավիրվե՞լ է ԱԺ նախկին նախագահը:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Մենք բոլորս թավշյա հեղափոխության մասնակիցներ ենք, մտահոգ ենք՝ ինչպես մեր ընտանիքների, այնպես էլ մեր պետության բարօրությամբ, թեպետ հաստատակամ ու պատրաստ ենք, սակայն չենք ցանկանում մեր և երեխաների շահերը պաշտպանելու համար դիմել ծայրահեղ քայլերի:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հովհաննես Քոչարյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվել:
Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու՝ ոչ ոք: Բայց այն, որ հետաքրքիր է լինելու` երաշխավորված է: Այս համակարգի գեղեցիկ շիրման վերածվում է ցնցոտու, որին կարկատանները չեն օգնում: Սկսվել է համակարգի օրգանական խոտանների փուլը, որոնք խորանալու միտումներ ունեն և «ալտերհամակարգի» ֆունդամենտի համար անսպառ շինանյութ են լինելու:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթում կեղծ պատճառաբանություններով ռուսական «Օրսիս Արմս» ընկերության հայտը մերժելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում պատժամիջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ Սիրիայում նրա գործողության պատճառով, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո։
Ախր գիտե՞ք՝ ինչի համար եմ ցավ ապրում. ես տեսնում եմ, որ սահմանադրության այս փոփոխված տեքստը տանում է դեպի իմ՝ «նորվեգական Հայաստան» երազը, ես հավատում եմ այս Սահմանադրությանը, ես չեմ հավատում այն ներկայացնող քաղաքական ուժի՝ այսպես արագ արժեքային վերափոխմանը:
Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը պայքարում է նոր ժամկետով վերընտրվելու համար, հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններում իր հաղթանակի մասին արդեն առաջին փուլի արդյունքներով:
«Վստահ եմ, որ այդ ուղղությամբ հայտարարություններ անպայման կլինեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք նոր իշխանությունն անդրադառնալու է «Հոկտեմբերի 27»-ի գործին:
2019 թվականի հոկտեմբերի 23-ինԴիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժ Էդիկ Թամամյանի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելյոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։
Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ կարող է մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. Այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվում են որոշակի դժվարություններ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ պատրաստ էհանդիպել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն:
Բոլոր ժամանակներում գործում են այն խաղի կանոնները, որը թելադրում է տվյալ ժամանակահատվածի իշխանությունը, սակայն, երբ արդարադատությունը ևս չափվում է՝ ըստ իշխանության քիմքի, ապա երկրում միանգամից սկսում է տիրել քաոս ու բախումային իրավիճակ։ Դա պայմանավորված է նրանով, որ օրվա իշխանությունը՝ սեփական գաղափարները կյանքի կոչելու համար, փորձում է հանրության մեջ փնտրել մեղավորներ և իր բոլոր ձախողումները կապել այս կամ այն արհեստական երևույթի հետ։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
«Երբ քրեական գործը քննող քննիչներից մեկը (քննչական խումբը 3 հոգուց է կազմված) զանգահարեց ինձ և ասաց, որ հոկտեմբերի 22-ին հրավիրվում եմ հարցաքննության, ես նրան ասացի, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9-ին, սկսվում է մի վիրահատություն, որին 20 տարի սպասել ենք»,- անդրադառնալով իրեն ՀՔԾ կանչելու միջադեպին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։
Կառավարությունը փոփոխություն կատարեց ՊՈԱԿ-ների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» որոշման մեջ:
3-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաների հավաք-խորհրդակցություն:
«Մեկ անձից գնումներ կատարելն ամենառիսկայինն են կոռուպցիոն տեսանկյունից: Եթե շարունակվում է այս պրակտիկան, ուրեմն բոլոր խոսքերն արժեզրկվում են»,- վստահեցնում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ խնդիրը հասնի նրան, որ այդ երգչուհուն ձերբակալեն, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ամեն կերպ ուզում եք անո՞ւն կորզել։ Այս պահին ամենակարևոր մարդը քննիչն է, նա իր գործողությունների ընթացքում կխորհրդակցի վերահսկող դատախազի հետ, եթե անհրաժեշտ լինի՝ կգնա դատարան, և այլն, սրանք պրոցեդուրաներ են, որ նախաքննությունը ցույց կտա»:
Բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոսությունում բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Բարձրավոլտ էլեկտրացանցի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը:
Եթե անցյալում պետությունն արգելում էր վակխանալիները և պատժում մասնակիցներին, ապա այսօրվա Հյաստանում հենց իշխանությունն է խրախուսում անբարոյականությունը և պատժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայն ասել ճշմարտությունը: