Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց դիակները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում:
«ՀՔԾ-ն վերածել ես «Նիկոլի». Կարելի է անունը ջնջել, անունը գրել՝ «Նիկոլ»: Որտեղ ձեռք ես տալիս, դարձնում ես առոչինչ»,- ասաց նա և համաձայնեց, որ սկզբում մարդկանց ձերբակալում են, հետո մտածում՝ ինչի համար:
Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդների թիմի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ռեկորդակիր և չեմպիոն:
«Հարցնում են՝ ի՞նչ է՝ հիմա ավելի վա՞տ է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ, չէ վատ չէ, նույնն է». մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հայաստանը մտել է իրավական նոր՝ ռեպրեսիվ իրականություն և շատ սուր է կանգնած դիմադրության և դրա հաղթահարման խնդիրը: Առկա և սպասվելիք մարտահրավերներն ու լուծումները օրերս «Այլընտրանքային նախագծեր խումբ» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների կողմից համատեղ կազմակերպած քննարկման հիմնական օրակարգն էր:
Եվրամիության անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում երրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգումը:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։
Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով ինքնավնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ փաստաթուղթ կամ նամակ և պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:
Հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, 168.am-ի տեղեկություններով, այսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:
Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանքը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 26-ը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն:
Բաղդադում երկու մարդ է զոհվել բողոքի նոր ակցիաների ընթացքում:
Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, և երկիրը շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպիսի՞ն է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Երևան, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի ՌԴ մասնագետների, այդ թվում զինվորականների մուտքը ԱՄՆ-ի ֆինասնավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիա:
ԱՊՀ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 29-ին Տաշքենդում:
«Թումանյանից չորս տող չի կարողանում արտասանել, բայց ամենաերկար անունով նախարարության շեֆն է: Հիմա էլ տրանսգենդերի համար 20 միլիոն դրամ տալիս եք, որ ֆիլմ հանեն: Տիգրանի համար ֆիլմ հանեք, որովհետև նա և իր նմաններն այսօր վարկաբեկվում են ձեր ձեռքերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս բուռն քննարկումներ առաջացրած «Մել» ֆիլմի մասին տեղեկությանը՝ նշեց ԱԱԾ նախկին փոխնարարար Գուրգեն Եղիազարյանը:
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ է մտել Բաթումի նավահանգիստ, դրանք համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ:
«Սակայն խուզարկության թույլտվություն տալու պահին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անհրաժեշտ համաձայնությունը չի եղել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, ինչպիսի պայմաններում, այնուամենայնիվ, դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում էր կայացրել թույլ տալ՝ խուզարկելու դատավորի աշխատասենյակը: Եվ այս հանգամանքները մենք ներկայացրինք ինքնաբացարկի միջնորդության մեջ»,- հիշեցրեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հիշում եք, մի առիթով նշել էի, որ իշխանությունը գործում է Վրաստանի «վարդերի» հեղափոխության սցենարով, իսկ որպես ուղեցույց ծառայում է Սահակաշվիլիի գիրքը։
«Միանշանակ է, որ Արդարադատության նախարարը մարդ բռնող ու բաց թողնող չէ, հետևաբար՝ պետք է լինի բաց ու թափանցիկ քննություն: Հիմա ես սպասում եմ մյուս կողմի արձագանքին, այսինքն՝ Արփինե Հովհաննիսյանը բան է բացահայտել, հիմա պետք է մյուս կողմն արձագանքի: Այստեղ գլխավոր դատախազի զեկույց է լինելու, գալու է, չէ՞, խորհրդարան: Մենք հետևողական ենք լինելու հաստատ, այդ պատասխանները պետք է տան»,- հավելեց Է. Մարուքյանը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: