
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը՝ Արա Բաբլոյանի ուշագրավ հայտարարության մասին

Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ կարող է մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. Այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:
168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են արդյոք, թե ինչ խախտման մասին է ակնարկում Արա Բաբլոյանը:
Ի պատասխան՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Եթե ինքն ընդունել է, որ որևէ հարցում խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան պատասխանատվություն՝ քաղաքական կամ իրավական, կրի»:
Զարուհի Դիլանյան