«Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին` ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն:
«Որոշում կայացնողները, որոնք բաժնի պետ և բարձր կարգավիճակ ունեն, որոնք շուրջ 290 հոգի են, նրանց պարգևատրումները մի փոքր ավելի բարձր են, քան ավելի ցածր օղակներինը»,- հավելեց ՊԵԿ նախագահը։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավորներ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը և Միքայել Զոլյանը հանդիպել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք նիստում կքննարկեն համագործակցությունը հասարակության թվային զարգացման բնագավառում:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԿԾՀ) ի սկզբանե հարցին մոտեցել է պրովայդերներ-պետություն տեսանկյունից՝ առանց գիտակցելու, որ սա ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին և այդ իրավունքների իրականացմանը պետության միջամտությանը, մասնավորապես, անձանց անձնական տվյալների պաշտպանության ոլորտին»:
Թեև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննորի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, անօրինական ճանաչեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը, այնուամենայնիվ դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ միջնորդությունն ու Բաբայանին 2 ամսով կալանավորել:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 122,7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Զարուհի Մնացականյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պնդում է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ:
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր գլխավոր թիմը նահանջել է 3 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականներին։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է զինծառայողի ազգականը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով վերջինս առաջարկում է կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի առնել միաժամանակ երկու տեղ աշխատելու հանգամանքը և դա ավելացնել ստաժին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հրապարակմանը, թե Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել ստեղծված իրավիճակը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման մասին նախագիծը: Դրանով երկրում ռազմական դրության պայմաններում բոլոր բուժհաստատությունների՝ այդ թվում մասնավորի կառավարման լիազորությունները անցնելու են առողջապահության նախարարությանը:
Կառավարությունը համայնքներին 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին կհատկացնի ևս 363 մլն 351.6 հազար դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերը վերաբերում են Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքների 29 ծրագրերի:
Կրեմլում այժմ չեն մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայությունից կանցնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Վրաստանն ինքը պետք է հոգ տանի իր տարածքային խնդիրների լուծման մասին եւ դրա համար հարկավոր է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ:
Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,:
Ինչպես հայտնի է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր։ Նա տեղեկացրեց, որ արդեն սկսել է ստորագրահավաք՝ սահմանադրական բարեփոխումներ անելու համար, որն իրականություն դարձնելուց հետո պատրաստվում է դառնալ ՀՀ վարչապետ, քանի որ իրեն համարում է վարչապետի այլընտրանքային թեկնածու։
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 23-ին Երևանի Չարենցի փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել այս տարվա օգոստոսի 16-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող երևանցի 25-ամյա մի երիտասարդի:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագիծը:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշի հետ։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Այս մասին դատարանի որոշումը հրապարակվեց քիչ առաջ:
Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հարկային արտոնություն տվեց «Սիլ ՄԱԱԶԱ» ընկերությանը, որը հիմնվել է 2012 թվականին և գործում է հյութերի, ջրերի և զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում։