ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվում են որոշակի դժվարություններ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի, ինչպես նաև մատակարար ընկերության մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: