«Թուրքական հոսք» նոր արտահանական խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն արդեն մի քանի օրից: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ելույթ ունենալով նախամանորյա սելեկտորային խորհրդակցությանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՝ քննարկելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Դեկտեմբերի 26-ին, ժամը 09:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա, իսկ 6-րդ հարկինը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ:
Խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Աթենի կիրճի Օրմոցի գյուղում, հրդեհաշիջմանը միացել են լրացուցիչ ուժեր եւ Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռներ:
«Լիդիան Ինթերնեյշնլը» տարածել է մամուլի հաղորդագրություն առ այն, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» և «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի Արդարադատության Գերագույն Դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն։ Նույնանման պաշտպանություն տրամադրվել է նաև «Լիդիան Արմենիային»։
Դեկտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս:
«Ես կառաջարկեմ երկու օր սպասել, այդ ուղղությամբ վարչապետը կանի հայտարարություն»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ Հայաստան կհասնեն Սու-30 կործանիչները:
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչներն այս պահին Սահմանադրական դատարանում են, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ:
Հաստատում եմ 2020 թ. Արցախում հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհի վերացման և 2-րդ օպերատոր ունենալու մասին տեղեկատվությունը, որի վերաբերյալ գրառում եմ կատարել ս.թ. նոյեմբերի 8-ին։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցով նավերի անցման ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Սեւ եւ Մարմարայի ծովերի միջեւ նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա։
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսը։
«Անընդունելի ենք համարում ԵՊՀ-ում արձանագրված Ոստիկանության գործելաոճը». ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկելու մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունեց վաղ առավոտից Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին։
Իտալիայի կրթության նախարար Լեոնարդո Ֆիորամոնտին կառավարության ղեկավարին նամակ է հանձնել պաշտոնաթողության խնդրանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «նորմանդական ձեւաչափի» օրինակով Ռուսաստանի հետ երկխոսության Վրաստանի գաղափարը, նշել է, որ այդ ձեւաչափը եզակի է եւ ստեղծվել է Ուկրաինայի համար, մինչդեռ Վրաստանի դեպքում խնդիրների կառուցվածքն այլ է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հավատարիմ մնացեք ԻՐԱՎԱԲԱՆԻ բարձր կոչմանն ու առաքելությանը, մասնագիտական նվիրվածությանն ու արժանապատվությանը. արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը, ուղղակի մի նկատեք այն՝ կարծես երբեք չի էլ եղել։
Աղետալի իրադրություն է հայտարարված Ֆիլիպինների Մինդորո քաղաքում, որտեղ մոլեգնում է «Ուրսուլա» թայֆունը: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Ռոմուլո Ֆեսթինին:
Արցախում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը, անհատներն առիթը բաց չեն թողնում հանրության տարբեր շերտերի համակրանքը ստանալու համար: Ընդ որում, դրան հասնելու համար վերջիններս միջոցների առջև խտրականություն չեն դնում: Սա մի կողմից՝ սպասելի գործընթաց է, մյուս կողմից՝ մի շարք հարցեր է առաջացնում:
«Նիկոլի համար ցույց էի անում, որ վարչապետ դառնա, որ էսօր ինձ չընդունի՞». մահացած զինծառայողի հարազատը խոստանում է՝ երկաթգիծ են փակելու ու սպասեն վարչապետին
«Վարչապետը, որ իմացավ փողոց եք փակել, հետ գնաց և չի գա ձեզ հետ հանդիպման». Նաիրի Սարգսյանը՝ մահացած զինծառայողի հարազատներին
Կարծում եմ՝ երբ Նիկոլը որոշի երկիրը դարձնել նախագահական՝ Արմեն Սարգսյանը արագ կգնա վաղ կենսաթոշակի՝ ավելի ճիշտ իրեն կուղարկեն վաղ կենսաթոշակի։ Դա կլինի արդար սպասված ու իհարկե Արմեն Սարգսյանի հետ պայմանավորված։ Բա հո միլիոնատեր հալով բյուջեի հաշվին անիմաստ գործուղումներ իզուր չի գնում։ Մեքենա դրոշ, օրհներգ ու մնացած ատրիբուտիկան ու կյանքը հրաշալի է …
Օրվա անցուդարձ
«Եթե ոստիկանությունն ուզենա բացի ճանապարհը՝ 5 րոպե ա». վարչապետի օգնականը՝ զոհված զինվորի հարազատներին
Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում էր, թե ինչպես են այս եղանակին անտառային տարածքներն այրվում:
«Չեմ գնալու, Նիկոլին եմ պահանջում». մահացած զինծառայողի մայր
Դեկտեմբերի 26-ին, ժամը 12:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղում տեղի է ունեցել պայթյուն: