Բաժիններ՝

Շենքի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա

Դեկտեմբերի 26-ին, ժամը 09:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա, իսկ 6-րդ հարկինը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ շենքի 6-րդ հարկի երեսպատման սալիկները տվյալ պահին ընկնելու վտանգ չեն ներկայացնում, իսկ 5-րդ հարկինը (մոտ 1.5 քմ)՝ պոկվել և ընկել են կայանած (շենքից մոտ 1 մ հեռավորության վրա) «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում է գտնվել «Սևան» համատիրության նախագահը, ով հավաստիացրել է, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս