Բաժիններ՝

Հաստատում եմ հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհի վերացման մասին տեղեկատվությունը. Մասիս Մայիլյան

Հաստատում եմ 2020 թ. Արցախում հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհի վերացման և 2-րդ օպերատոր ունենալու մասին տեղեկատվությունը, որի վերաբերյալ գրառում եմ կատարել ս.թ. նոյեմբերի 8-ին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձանաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի այն հայտարարությանը, որ 2020 թվականին Արցախ մուտք գործող երկրորդ օպերատորի վերաբերյալ որևէ հայտ դեռ չեն ստացել:

«Իրոք՝ գործող օպերատորին մինչև 2030 թ. տրված է մենաշնորհ, ինչը չի նշանակում, որ այն չպետք է հաղթահարվի։ Հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը հաղթահարելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում, որը և կընդունվի 2020 թ. երկրորդ կեսին։
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մենաշնորհը վերացնելուց հետո միայն կտեղեկացվի և կներգրավվի աշխատանքներին՝ իր լիազորությունների և պատասխանատվության շրջանակներում։

Հաշվի առնելով Ադրբեջանի ջանքերը՝ խոչընդոտելու Արցախում օտարերկրյա ներդրումները, ինչպես նաև փորձերը՝ հետապնդում իրականացնելու Արցախում տնտեսական գործունեություն ծավալող օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, նպատակահարմար չէ ժամանակից շուտ մանրամասն տեղեկություններ հաղորդել պոտենցիալ ներդրողների մասին»,- նշել է Մայիլյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս