Բաժիններ՝

Սաստիկ հրդեհն անտառներ է ոչնչացնում Վրաստանի Աթենի կիճում

Խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Աթենի կիրճի Օրմոցի գյուղում, հրդեհաշիջմանը միացել են լրացուցիչ ուժեր եւ Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռներ: «Sputnik Վրաստան»-ը տեսանյութում կադրեր է ներկայացնում իրադարձությունների վայրից։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնում է, որ տեղում անընդհատ ռեժիմով աշխատում են շուրջ 2 հարյուր հրշեջ-փրկարարներ չորս տարածաշրջանից՝ Շիդա Քարթլիից, Սամցխե-Ջավախքից, Մցխեթ-Մթիանեթիից եւ Կախեթից: Կրակից տուժած տարածքների մակերեսի վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: Տեղում ստեղծվել է աշխատանքային շտաբ, որը ղեկավարում են ներքին գործերի փոխնախարար Իոսիֆ Չելիձեն եւ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին: Կրակի դեմ պայքարը շարունակվում է:

Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը հայտնում է, որ ընկույզի եւ խուրմայի շուրջ վեց հեկտար պլանտացիաներ են այրվել Զագդիդիի շրջանի (Սամեգրելո-Զեմո-Սվանեթի տարածաշրջան) Նացուլուկու գյուղում: Տեղի բնակիչների տեղեկատվությամբ, սկզբում բռնկվել է թփուտը, սակայն սաստիկ քամու պատճառով կրակը տարածվել է մերձակա պլանտացիաներ՝ ամբողջովին ոչնչացնելով դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս