![](/banners/BeFunky-design.jpg)
«Ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայկական իրավագիտության պատմության էջերում». Արթուր Ղազինյանը՝ ՍԴ անդամներին
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/xazinyan.jpg)
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական դատարանի հարգելի դատավորներ, սիրելի գործընկերներ։
Այսօր ստորագրվեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի ընդունված փոփոխությունը։
Քաղաքական և իրավական գնահատական արդեն ներկայացրել եմ, հետևաբար հատուկ ուզում եմ դիմել ձեզ.
Հավատարիմ մնացեք ԻՐԱՎԱԲԱՆԻ բարձր կոչմանն ու առաքելությանը, մասնագիտական նվիրվածությանն ու արժանապատվությանը. արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը, ուղղակի մի նկատեք այն՝ կարծես երբեք չի էլ եղել։
Ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայկական իրավագիտության պատմության էջերում և հետագա բոլոր սերունդների համար կդառնան ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ բարոյականության ու արժանապատվությանը ուղեցույց։
Որպես իրավաբան ապավինում եմ ձեր խորաթափանցությանն ու մասնագիտական բարձր կամային հատկանիշներին՝ հնարավոր և սպասվող բոլոր տեսակ ճնշումներին ընդառաջ։
Կանգնած եմ ձեր կողքին և սեղմում եմ ձեզնից յուրաքանչյուրի ձեռքը»։
Սահմանադրական դատարանի հարգելի դատավորներ, սիրելի գործընկերներ։Այսօր ստորագրվեց <Սահմանադրական դատարանի մասին> ՀՀ…
Gepostet von Artur Ghazinyan am Donnerstag, 26. Dezember 2019