«Այդ խնդիրը սառեցված վիճակում էր, և ընթացքավորում ստացավ ներկայիս իշխանությունների օրոք». Արտակ Դավթյանը՝ ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգի ձեռքբերման մասին

«Ես կառաջարկեմ երկու օր սպասել, այդ ուղղությամբ վարչապետը կանի հայտարարություն»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ Հայաստան կհասնեն Սու-30 կործանիչները:

168.am-ը ԳՇ պետից փորձեց ճշտել՝ հեղափոխությունից հետո՝ 1.5 տարվա ընթացքում, սպառազինության գնման ինչ պայմանագրեր են կնքվել, քանի որ երբեմն տարակարծություններ են լինում: Ի պատասխան՝ Արտակ Դավթյանն ասաց, որ մի քանի տասնյակ պայմանագրեր են կնքվել:

«Կան որոշակի պայմանագրեր, որոնք իրենց բնույթով երկարաժամկետ են, և դրանք նաև շարունակական բնույթ են կրում: Այնպես որ, բաժանել իշխանություններին նախկին և ներկա, բոլորն էլ աշխատում են բանակի հզորացման համար: Կարող եմ ասել, որ Սու-30-ի պայմանագիրը կնքվել է հեղափոխությունից հետո՝ գործող իշխանությունների կողմից: Բայց կան որոշակի բաներ, որոնք եղել են երկարաժամկետ պայմանագրերով, դա նույնպես իրականացվում է: Բայց հիմնական մասով պայմանագրերը, որոնք հիմա իրագործում ենք, կնքվել են վերջին 1.5 տարում»,- նշեց ԳՇ պետը:

Մեր դիտարկմանը՝ ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերի ձեռքբերման պայմանագրի հետ կապված տարաձայնություններ հնչեցին, մասնավորապես՝ այս պայմանագրի առնչությամբ ևս՝ Արտակ Դավթյանն արձագանքեց. «Ե՛վ այո, և՛ ոչ, որովհետև ցանկացած պայմանագիր, որը երկարաժամկետ է, ցանկացած ժամանակ կարող է դադարեցվել: Կարող եմ ասել, որ տվյալ խնդիրը սառեցված վիճակում էր և ընթացքավորում ստացավ ներկայիս իշխանությունների ժամանակ»:

Տեսանյութեր

Լրահոս