«Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքն այս տարի աննախադեպ ակտիվ է լինելու: Ներմուծում ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է որոշ երկրներում: Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա տոնական համերգով: Նախկինում, որպես կանոն, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը, մշակութային կյանքը մարում էր, այդ օրերին թատրոններում ներկայացում գրեթե չէր լինում:
Կառավարությունն այսօր ընդունեց որոշման նախագիծ, որով փոփոխություն կատարեց «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ։
Հանրաետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստրագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որևէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները և որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը:
Այսօր երեկոյան՝ քնելուց առաջ, մի հատ հիշեք բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք Ձեզ ժամանակին քվեարկել են ԱԺ-ում։ Հիշեք, թե նրանցից մեծ մասը ինչ անմարդկային ճնշումների միջով են անցել պաշտպանելով օրենքները, Սահմանադրությունը եւ պետական շահը։ Պպատկերացրեք, թե ինչքանով ավելացրեցիք մեր երկրում սահմանադրականության վերջին ամրոցի՝ ՍԴ-ի դատավորների վրա ճնշումը ու հետագա ամիսներին լուռ եւ ամոթով հետեւեք, թե ինչպես այդ պետականամետ տիկնայք եւ այրերը կպահեն խրամատի իրենց բաժին հասած հատվածը։ Հետեւեք ու հիշեք, որ Դուք խրամատը թողեցիք»։
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն։
Դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկում մահացած հայտնաբերված Արթուր Աջամյանի հարազատներն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բացահայտել զինվորի մահվան հանգամանքները։
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում։
Թատրոնի եւ կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին նշում է ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի առթիվ արտիստին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը դեկտեմբերի 26-ին հրապակվել է Կրեմլի կայքում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով դեկտեմբերի 25-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքների զավակները` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի և Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի:
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ամանորյա տոների համար հատկացված 27 միլիոն դրամի հատկացմանն ու դրա հետ կապված քննարկումներին։
Մենք որոշում ենք կայացրել նախկինում կուտակված 56 միլիարդ դրամի ավերացված արժեքի կուտակված պարտքերը վերադարձնելու. դրանք հուսահատված պարտքեր էին, որոնք մենք որոշել ենք վերադարձնել։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քանիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը լրջորեն հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում:
«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ
Մարտի կեսերին ԵՊՀ-ում կլինի ռեկտորի ընտրություն
Դեկտեմբերի 26-ին, ժամը 00։23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ, ինչպես նաև արգելափակված քաղաքացի:
Ամուլսարի հարակից Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք եւ Սարավան համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:
Զոհված զինծառայողի հարազատները բողոքում են Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Այս տարին մենք փակում ենք բավականին լավ տրամադրությամբ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին՝ նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում շարունակվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։
«ԵՊՀ֊ն բարեփոխումների կարիք ունի». մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
Վրաստանի արվեստի նշանավոր գործիչները բաց նամակ են հղել հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիային, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեին եւ հորդորել են ստեղծել մշակույթի նախարարություն՝ որպես առանձին գերատեսչություն:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք:
ՀՀ կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:
ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հրապարակ» թերթն այսօր, անանուն աղբյուրներին հղում կատարելու մանիպուլյացիոն հնարքն օգտագործելով և ցանկալին իրականության տեղ հրամցնելով, փորձել է սենսացիա հնարել գործնականում ոչնչից՝ գրելով, թե «Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից»՝ իբրև «փաստարկ» ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ:
Վանա լճում միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ:
Նախկին և ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերում առկա խնդիրների պատճառով դատական գործեր կան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։