Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջել. վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի ղեկին քնելը
Դեկտեմբերի 25-ին ժամը 08:30-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին ՀՀ Գյումրի քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Մ. Ղ.-ն վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին առկա արգելապատնեշին և կողաշրջել, ինչի հետևանքով ուղևորներ` ՀՀ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 1972թ. ծնված Կ. Գ.-ն, 1982թ. ծնված Մ. Ղ.-ն, 1975թ. ծնված Կ. Գ.-ն և 2004թ. ծնված Ա.Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ղեկին քնելը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Արցախի Հանրապետության ոստիկանություն