Բաժիններ՝

«Անընդունելի ենք համարում ԵՊՀ-ում արձանագրված Ոստիկանության գործելաոճը». ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկելու մասին

Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով:

Այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ անդամները միաձայն դատապարտել են ՀՀ ոստիկանության գործողությունը և հանդես եկել միասնական հայտարարությամբ:

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված ՀՀ ոստիկանության գործելաոճը:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցներն ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել ոչ պատշաճ հիմնավորված գործողությունները և պահանջում ենք Ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն և համարժեք գնահատական ողջամիտ ժամկետում»,- նշվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս