Սենատորներն ԱՄՆ-ի Կոնգրեսին օրինագիծ են առաջարկել Աֆղանստանում պատերազմն ավարտելու մասին
Ամերիկացի երկու սենատորներ՝ Ռենդ Փոլը եւ Թոմ Յուդալը, առաջարկել են նոր օրինագիծ, որն ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել հաղթանակը Աֆղանստանում եւ ավարտել պատմության մեջ ամենաերկարատեւ ռազմարշավը: Այդ մասին ասված 1 օրենսդիրների համատեղ հաղորդագրության մեջ:
«Օրենքի ընդունումը… կավարտեր Ամերիկայի ամենաերկարատեւ պատերազմը…, աջակցություն ցույց կտար ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմին եւ ավարտված ռազմարշավից միջոցները կվերաուղղորդեր Աֆղանստանում պետականության կառուցմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հունվարի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է զորքերը դուրս բերել Աֆղանստանից, եթե համաձայնություններ ձեռք բերվեն երկրի իրադրության կարգավորման շուրջը:
ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում են գտնվում 2001 թվականից, դրանք այնտեղ գործողություններ են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ «Թալիբան» շարժման զինյալների դեմ: Վերջիններիս հետ ԱՄՆ-ը վարում է բանակցություններ, որոնք Պենտագոնում արդեն հուսադրող են որակել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: