Բաժիններ՝

HBO-ն ցուցադրել է «Հեռանալով Նևեռլենդից» ֆիլմը Մայքլ Ջեքսոնի մասին

HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի է ունեցել Leaving Neverland («Հեռանալով «Նեւեռլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: Կինոնկարի առաջին մասը լայն հանդիսատեսին ցուցադրվել էր մարտի 3-ի երեկոյան։

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է երկու երիտասարդների՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք, իրենց խոսքով, համապատասխանաբար 7 եւ 11 տարեկանում երաժիշտի կողմից քանցիս սեռական ոտնձգությունների են ենթարկվել նրա Neverland ռանչոյում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Մայքլ Ջեքսոնի ընտանիքն ավլեի վաղ 100 մլն դոլարի հայց է ներկայացրել HBO հեռուստաալիքին՝ «Հեռանալով Նեւեռլենդից» վավերագրական ֆիլմը ցուցադրելու նրա որոշման կապակցությամբ: Հայցը ուղարկվել է Լոս Անջելեսի օկրուգի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանի քննությանը: Դրանում հայցորդները HBO-ին մեղադրում են պարտավորագրի պայմանները խախտելու մտադրության մեջ, որը հեռուստաալիքի հետ կնքվել էր 1992 թվականին եւ նրան պարտավորեցրել՝ չարատավորել 2009 թվականին իր մահկանացուն կնքած երգչի անունն ու արժանապատվությունը: Ընտանիքը հիշեցրել է, որ համանման մեղադրանքները, որոնք առաջադրվելէին ավելի քան տասը տարի առաջ, մանրակրկիտ հետաքննվել են, եւ երգիչն անմեղ է ճանաչվել:

Հաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր եւ պարող Մայքլ Ջեքսոնը Grammy 13 մրցանակի դափնեկիր է: Նա նաեւ արժանացել է Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) եւ ակնառու ձեռքբերումների համար (2010, հետմահու) պատվավոր մրցանակներին: Աշխարհում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում է հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում Է եկամուտներ բերել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս