Բաժիններ՝

Ամերիկացի աստղանավորդուհու հասակը Միջազգային տիեզերակայանում գտնվելու ընթացքում աճել է 5 սանտիմետրով

Ամերիկացի աստղանավորդուհի Էնն ՄակՔլեյնը, որը կատարում է իր առաջին տիեզերական թռիչքը, հայտնել է, որ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) գտնվելու ընթացքում իր հասակն ավելացել է հինգ սանտիմետրով։

Twitter-ի իր էջում ՄակՔլեյնը պատմել է, որ նախօրյակին անձնակազմի անդամներն ստուգել են իրենց սկաֆանդրերի հարմարեցման ճշտությունը մարտի վերջին – ապրիլի սկզբին ամերիկյան ծրագրով նախատեսված բաց տիեզերք դուրս գալու համար: «Ես երկու դյույմով (5 սանտիմետրով – խմբ.) բարձր եմ, քան էի, երբ ուղեւորվեցի (Միջազգային տիեզերակայան)»,- նշել է նա:

Հայտնի է, որ անկշռության պայմաններում տիեզերագնացների մոտ նվազում է բեռնվածությունը ողնաշարի վրա, եւ ողերի միջեւ հեռավորությունը մեծանում է՝ հանգեցնելով հասակի ժամանակավոր ավելացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս