Գիտնականները՝ լոլիկի օգտակարության մասին

Թաֆթսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են լոլիկի գործածման դեպքում լյարդի ճարպային հիվանդության, քաղցկեղի եւ բորբոքման զարգացման նվազումը՝ դրանում լիկոպինի կարոտինոիդային պիգմենտի պարունակության շնորհիվ: Համապատասխան մամուլի տեղեկագիրը զետեղված է MedicalXpress պորտալում։

Գիտափորձի ընթացքում դրա հեղինակները երիտասարդ մկների օրգանիզմ են ներարկել քաղցկեղածին, որը նպաստում է լյարդում չարորակ ուռուցքների առաջացմանը: Դրանից հետո կրծողներին կերակրել են անառողջ սննդով, որը մեծ քանակությամբ ճարպ էր պարունակում: Մկների մի մասն ըստ որում ստացել է լիկոպինով հարուստ լոլիկի փոշի:

Գիտնականները պարզել են, որ լիկոպինը բարձրացնում է օգտակար միկրոֆլորայի մակարդակը, ինչպես նաեւ մեծացնում է դրա բազմազանությունը: Դա, իր հերթին, կանխում է բորբոքում հարուցող որոշ մանրէների չափից դուրս աճը: Բացի դրանից, նվազել է լյարդի ճարպային հիվանդության եւ քաղցկեղի հավանականությունը:

Ըստ որում հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ լոլիկի փոշին ավելի մեծ արդյունավետություն է ցուցաբերել, քան լիկոպինն առանձին: Գիտնականների կարծիքով՝ դա բացատրվում է ամբողջական լոլիկի մեջ լրացուցիչ օգտակար նյութերի առկայությամբ, ինչպիսիք են վիտամին E-ն, վիտամին C-ն, միներալները, ֆենոլային միացությունները եւ սննդային մանրաթելերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս