Ինչ կլիներ, եթե «բախվեին» հին ու նոր Հայաստանների հին ու նոր պաշտոնյաներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել մեծ թվով անձինք՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Ժամերի տարբերությամբ պանթեոնում կարող էիր «բախվել» հին ու նոր Հայաստանների հին ու նոր պաշտոնյաներ, սակայն տարբեր իրավիճակներում։
ՀՀԿ-ականները քիչ էին։ ՀՀԿ-ականները որոշել էին պանթեոնում լինել ժամը 13-ին, սակայն, օրինակ, Մարգարիտ Եսայանը շատ ավելի շուտ եկավ, սակայն չխուսափեց, ամեն դեպքում, թիմակիցների հետ հանդիպումից, մյուսները եկան առանձին-առանձին, միասին եկան միայն անբաժան ընկերներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը, իսկ, ահա, Հերմինե Նաղդալյանը եկավ ամենավերջում, երբ բոլորը գնացել էին, եւ ձեւացրեց, թե զարմացել է, որ բոլորը գնացել են։
Սակայն թերթի տեղեկություններով` Նաղդալյանը դիտմամբ էր ուշ եկել՝ չցանկանալով հանդիպել թիմակիցներին։ Նկատենք, որ ՀՀԿ հիմնական թիմից բացակայում էին Վիգեն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը»: