Հայտարարվել է Եվրոպայում տարվա լավագույն ավտոմեքենան
Jagua I Pace էլեկտրական քրոսովերը 2018 թվականի լավագույն ավտոմեքենան է դարձել Ժնեւի ավտոսալոնում: Այդ մասին հայտնել է Motor 1 պորտալը: Այսպես, բրիտանական էլեկտրաքառը Alpine A110 ֆրանսիական սպորտքառի հետ միասին հավաքել է միեւնույն քանակությամբ միավորներ՝ 250-ական, բայց նրան գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով. «բրիտանցուն» առաջին տեղն դրել են ժյուրիի 18, իսկ «ֆրանսիացուն»՝ 16 անդամներ:
Երրորդ տեղին լրագրողներն արժանացրել են Kia Ceed հեթչբեքին: Չորրորդ հորիզոնականում տեղավորվել է Ford Focus-ը:
I-Pace մոդելն առաջին էլեկտրաքառն է Jaguar-ի պատմության մեջ: Ավտոմեքենան ունի 400 ձիաուժ միագումար հզորությամբ երկու շարժիչ: Մարտկոցի ամբողջական լիցքավորմամբ ընթացքի անվանական պաշարը 470 կիլոմետր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: