16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները, որոնք բերվել են Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից, ցուցադրվում են Երևանում:
Հանոյի Բարեկամության պալատում ապրիլի 5-ին կայացել է Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության (The Vietnam Union of Friendship Organizations) «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանի պարգևատրման արարողությունը։ Մրցանակը հանդիսանում է Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության բարձրագույն պարգևը։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Կլայպեդա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 4-ին հանդիպել է քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասին (Vytautas Grubliauskas)։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով:
«Կառավարությունն այնպիսի քայլեր է անում, որ տեղական արտադրությունն աստիճանաբար զիջում է դրսի արտադրությանը: Չզարմանաք, եթե Հայաստանում հայտնվի թուրքական ծիրան»:
Դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում ապրիլի 4-ին հյուրընկալել է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա ենթադրյալ մահափորձի գործով հերթական դատական նիստը։
Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն. Կիևում հարգել են ապրիլյա պատերազմում զոհվածների հիշատակը:
ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ի պատասխան 168.am-ի հարցման, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով է որոշում ընդունել նախարարությանը կից Պետգույքի տարածքից դուրս հանել այնտեղ 5 տարուց ավելի հանգրվանած թվով 162 հասարակական կազմակերպություններին, հետևյալ պատասխանն է տվել:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ ապրիլի 5-ին այցելել է Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոն և Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։
Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը հոդված է հրապարակել Արման Կիրակոսյանի մասին՝ որպես Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպանի:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսը խոսել է Օլե-Գունար Սուլշերի օրոք թիմի խաղի մասին:
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), որը «Ֆայնընս ին Մոուշն»-ի խորհրդատվությամբ առաջնորդվող ներդրումային հիմնադրամ է, ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ համատեղ ձեռներեցների համար անցկացրել է կայուն ֆինանսավորման թեմայով բանկիրների առաջին կլոր սեղանը Երևանում:
Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն ապրիլի 4-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Մարտի Բատրես Գուադառամայի (Martí Batres Guadarrama) հետ։
Ռումինիան նպատակ է դրել եվրոյին անցնել 2024 թվականին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի փոփոխություն չի նախատեսում:
Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը:
«Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերը չեն կարող ունենալ որևէ քաղաքական երանգ կամ ենթատեքստ, և իմ պատասխանն այդ հարցին եղել է բացառապես իրավական բնույթի և հստակ, բխել է օրենքից»:
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետի ափին գտնվող վայր:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մի քանի ժամ շարունակ քննեց ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, բայց որոշում չկայացրեց։
Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում կրթվածության մակարդակը բավարար չէ և շարունակական անկում է ապրում։ Իհարկե, սա չի վերաբերում բոլորին։ Բազմաթիվ աշակերտներ և չափահասներ, օգտվելով այսօրվա աշխարհի ընձեռած հնարավորություններից, շարունակաբար բարելավում են իրենց կրթական մակարդակը։
«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ անձը չի կարող օգտվել անձեռնմխելիությունից, ապա այդպես խախտվում է անձեռնմխելիության ինստիտուտը»:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող կոլեկցիոն մեքենաները արգելանքի տակ են և գտնվում են նրա ամառանոցում:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացման, միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի վերջին խաղերի և «Տոտենհեմ Հոթսփուր Ստեդիումի» մասին:
«Ռոբերտ Քոչարյւանի կալանքի հիմնավորվածությունը խոցելի է։ Նախաքննության փուլում ասվում էր, թե կալանավորում է անհրաժեշտ՝ նախաքննությանը խոչընդոտելու կամ գործի քննությունից խուսափելու նկատառումներով: Թեև ի սկզբանե դա խոցելի էր, սակայն այժմ նախաքննությունն ավարտվել է, և այս պարագայում խափանման միջոցը չփոխելը ճիշտ չի ընկալվում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը։
Ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ մտահոգված է ֆեյքերով ու մամուլով, բա ինչի՞ց մտահոգվի, ոչ իշխող կուսակցություն կա, ոչ էլ ընդդիմադիր, որոնք զգալի հանրային վստահություն ունենան։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին:
Կյանքի 56-րդ տարում մահացել է Versace-ի նորաձևության տան դիզայներ Լուիջի Մասսին: