Կիևում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին
Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն. Կիևում հարգել են ապրիլյա պատերազմում զոհվածների հիշատակը:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, միջոցառումները տեղի են ունեցել Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:
Հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայերի միության նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, հայկական եկեղեցու սպասավորներ, և այլք:
Եկեղեցական արարողությունից հետո դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ և հայկական համայնքի ներկայացուցիչներին:
Միջոցառումներն անցկացվել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ: