
Մանվել Գրիգորյանին պատկանող կոլեկցիոն մեքենաները արգելանքի տակ են. ՀՔԾ. «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող կոլեկցիոն մեքենաները արգելանքի տակ են և գտնվում են նրա ամառանոցում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Դրանց վրա կալանք է դրվել որպես Գրիգորյանին պատկանող գույք, դրանք գործով իրեղեն ապացույց չեն»:
Ի տարբերություն կոլեկցիոնների, ՈւԱԶ մակնիշի մեքենաները, Օհանջանյանի խոսքով, գործով իրեղեն ապացույց են. «ՈւԱԶ մակնիշի մեքենաների վրա ևս արգելանք է դրվել, դրանք ի պահ են տրվել ԵԿՄ-ին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: