Der Spiegel-ը հաղթել է Ռոնալդուի դեմ դատը
Գերմանական Der Spiegel ամսագիրը հաղթել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ դատավարությունը: Ամսագիրը պատրաստել էր հրապարակում Ռոնալդուի՝ հարկերից խուսափելու մեթոդների մասին: Նյութի համար աղբյուր էին դարձել Football Leaks-ի բացահայտումները:
Ավելի վաղ պորտուգալացիների շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունը դատական հայց էր ներկայացրել ամսագրի դեմ՝ մեղադրելով ամսագրին գաղտնիության իրավունքի խախտման համար: Ըստ ընկերության՝ տվյալները գողացված էին Ռոնալդուի փաստաբանի համակարգչից:
2017 թվականի փետրվարին Համբուրգի տարածաշրջանային դատարանն ամսագրին հանձնարարեց ժամանակավորապես հեռացնել հոդվածները: Պորտուգալացի ֆուտբոլիստի փաստաբանները, հասկանալով, որ դատավարությունում իրենց ընկերությունը պարտվելու է, որոշել են հրաժարվել մեղադրանքներից:
Եթե Der Spiegel-ը պարտվեր, ամսագիրը կարող էր տուգանվել 250 հազար եվրոյի չափով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն 18,8 մլն եվրո տուգանք կվճարի հարկերի վճարումից խուսափելու համար: Ռոնալդուն համաձայնության է եկել դատարանի հետ: Ըստ խոսակցությունների՝ 33-ամյա պորտուգալացին դատական նիստերի դահլիճում խոստովանել է, որ մեղավոր է և համաձայն է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Նշեն նաև, որ Der Spiegel-ն առաջին պարբերականներից էր, որ մեղադրեց Ռոնալդուին բռնաբարության մեջ: Գերմանական պարբերականն ապացույցներ է հրապարակել, որոնք փաստում են, որ Ռոնալդուն մեղավոր է բռնաբարության մեջ: Ըստ պարբերականի՝ պորտուգալացին գրեթե 400 հազար դոլար է վճարել իր զոհին, որպեսզի վերջինս ցուցմունքներ չտա:
Ռոնալդուի ներկայացուցիչները պաշտոնապես հերքել են այս տեղեկատվությունը: Սակայն գերմանական պարբերականը նշում է, որ սեփական հետաքննության արդյունքում ձեռք է բերել անհերքելի ապացույցներ:
Պարբերականը ձեռք է բերել փաստաթղթեր, որոնց վրա կա ֆուտբոլիստի ստորագրությունը: Սրանք գումարային փաստաթղթեր են: Աղջիկն ի սկզբանե պահանջել է 600 հազար դոլար, սակայն, ըստ փաստաթղթերի՝ ֆուտբոլիստը վճարել է 260 հազար դոլար:
Սիրարփի Աղաբաբյան