Ապրիլի 6-ին՝ ժամը 11:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանի տարածքում ծուխ է նկատվում:
Լուսանկարիչ Նարեկ Արշակյանը 1 տարի անց քայլարշավ է սկսել Գյումրիից՝ մարտի 31-ին ժամը 12:00-ին, ճիշտ նույն օրն ու նույն ժամին, ինչ Նիկոլ Փաշինյանն էր սկսել մեկ տարի առաջ:
Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ։
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ապրիլի 7-ի ցերեկը, ապրիլի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին:
Եվրոպայում և Ասիայում կան ազգեր, որոնք ազատորեն ուտում են ոչ դիետիկ սննդամթերքներ, բայց չեն գիրանում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր նախարարության աշխատակազմի հետ ծառատունկ է իրականացրել Երևան-Արմավիր միջպետական մայրուղու Ծաղկունք համայնքի հարակից տարածքում։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը:
Երևանյան սրճարաններից մեկն եմ շտապում․ այնտեղ ինձ սպասում է Շողիկը։ Նա մեկն է, ում անվերապահորեն կարելի է վերագրել չարենցյան «աստվածամոր աչքերը»։ Հին ծանոթներ ենք Շողիկի հետ, բայց վաղուց չենք հանդիպել։
Զինված ուժերը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավվել են մինչև արտակարգ դրություն հայտարարելը:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հերքել է հեռեւստահաղորդավար Համլետ Ղուշչյանին առեւանգելու մասին հայտարարությունները:
ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին այսօր ներկա էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը։
Ապրիլի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
«Թե՛ կառավարության, թե՛ Հանրապետության նախագահի ու նաև Ազգային ժողովի կողմից դեռևս հանդիպում են իրավունքի և օրենքի գերակայության, ինչպես նաև սահմանադրական այլ սկզբունք-նորմերի անտեսում»:
«Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որ մտածում է, թե ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող երեք սուբյեկտ կա, դրանք ժողովուրդներն են»:
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափի ոչ թե փոփոխություն, այլ վերականգնում է առաջարկում:
Վիեննայի քննարկումներում ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում բարձրացված բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը:
«Առաջինը՝ ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո կարող են դեսպանատուն բացել կամ հյուպատոսական ծառայություն։ Երկրորդը՝ որպես ռազմագերիներ, իրենց դրոշների հետ կքայլեն մեր հրապարակում՝ մեր հաղթական շքերթի ժամանակ, այլ տարբերակ չկա»։
«Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի շենքերի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Պաշտոնական այցելությամբ Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը:
Մեկնարկել է «Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարը:
Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Այդ սարերը բրդոտ շների պես փռված էին ոտքերի մոտ: Այդ սարերը վաղուց արդեն ձեռնասուն էին դարձել, կրելով մեր կացարանների, մեր պատերազմների, մեր երգերի անհանգիստ բեռը: Մեր խարույկները խանձել են նրանց բուրդը:
Հայաստանի ազգային պատկերասրահը հաղորդագրություն է տարածել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ապրիլի 7-9-ը մեկնել է Պորտուգալիայի Հանրապետություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեկնարկել է ծխախոտագործության համալիր ծրագիրը: