Բաժիններ՝

Ռումինիան ծրագրում է եվրոյին անցնել 2024 թվականին

Ռումինիան նպատակ է դրել եվրոյին անցնել 2024 թվականին: Այդ մասին հայտարարել է Ռումինիայի ֆինանսների նախարար Էուջեն Թեոդորովիչը երկրի մայրաքաղաք Բուխարեստում Եվրախմբի հանդիպման եւ Եվրամիության ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման սկսվելուց առաջ:

«Ռումինիան 2024 թվականին եվրոյին անցնելու հստակ նպատակ է դրել,- ասել է Թեոդորովիչը:- Նույնիսկ եթե մենք պատրաստ ենք որոշակի չափանիշներով, որոշումն ընդունվում է եվրոպական մակարդակով: Ռումինիան այդ առումով շատ լավ հիմնավորված ծրագիր ունի: Անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունը հավանություն տվեց եվրոյին անցնելու այդ պլանին: Մենք հետեւում ենք դրան, կատարում պայմանները, ինչպես որ միշտ արել ենք», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930