
Լիբանանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին

Դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում ապրիլի 4-ին հյուրընկալել է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին:
Թատերախումբը Լիբանանում հանդես է գալիս ներկայացումներով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին:
Թատերախմբի հետ հանդիպման ընթացքում դեսպան Աթաբեկյանը բարձր է գնահատել թատրոնի դերը հայ մշակութային կյանքում և ընդգծել հայ մեծանուն մտավորականներին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման խորհուրդն ու կարևորությունը: