
«Սուլշերի և «Մանչեսթեր Յունայթեդի» մեղրամիսն ավարտվել է». Ինս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսը խոսել է Օլե-Գունար Սուլշերի օրոք թիմի խաղի մասին:
«Սուլշերի և «Մանչեսթեր Յունայթեդի» մեղրամիսն ավարտվել է: Պաշտոնը հաստատելուց հետո նա ասաց, որ ժամանակն է՝ սկսել աշխատանքը:
Այն մարզիչը, ով ստորագրել է լիարժեք պայմանագիր, միշտ ավելի մեծ ճնշում է զգում, քան գործողը: Սուլշերը գիտի, որ իր աշխատանքը կվերլուծվի, և այն վերլուծվում է յուրաքանչյուր պարտությունից հետո:
Ճնշումն աճելու է: Նա շատ աշխատանք ունի, և նա գիտի, որ, եթե չհաղթի՝ լինելով լավագույն քառյակում, ապա նրան ավելի շատ ուշադրություն կդարձնեն:
Իհարկե, յուրաքանչյուր թիմ ունենում է անկում, բայց հիմա դրա համար առավել անհարմար պահն է: «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Բարսելոնայի» հետ, ապա՝ «Վեստ Հեմի» հետ: Շատ կարևոր է, որ թիմը պատվով դուրս գա այս իրավիճակից»,- ասել է Ինսը:
Սիրարփի Աղաբաբյան