Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Վենեսուսլայի տնտեսությունը 2019 թվականին 18 տոկոսից մինչեւ 30 տոկոս, իսկ ավելի հավանական է՝ 25 տոկոս անկում կունենա, 2020 թվականի իրադրությունն անհնարին է կանխատեսել երկրում տիրող անորոշության պատճառով:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Վալենսիայից» կրած պարտության մասին (1:2):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործը կքննի ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանից։
Խոսքը Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող փոստի շենքի մասին է, մասնավորապես՝ այս շենքի 12-րդ հարկի 4 սենյակներում տեղավորված հասարակական կազմակերպությունների (հ/կ) մասին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե առաջիկայում Մոսկվայում հանդիպելու էՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին կետերով.
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու վրա եւ հատուկ հետազոտություն Է պատրաստում դրա համար:
Այսօր ձերբակալվել է մեկ շատ հայտնի ֆեյք․ «Դուխով Հայաստան» էջի տակ թաքնված անձը:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ֆեյսբուքյան գրառումից հետո գործ է հարուցվել նրա մերձավորի նկատմամբ՝ կեղծ փաստաթղթերի օգտագործման մեղադրանքով։
Մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է թիմ հրավիրել 5 նոր ֆուտբոլիստների:
Դավիթ Ղազարյանի պնդմամբ, ՊԵԿ-ին չի հետաքրքրել իր դիրքորոշումը, և կալանավորման միջնորդությունը նախապես են մշակել։
Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները: Մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով նախկին 13.5-21%-ի փոխարեն:
Վերաքննիչ քրեական դատարանը կրկին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։
Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժեշտ տալ միանգամից 6 ֆուտբոլիստների: Ակումբից հեռանալու ամենամեծ հավանականությունն ունեն Անդեր Էրերան, Խուան Մատան և Ալեքսիս Սանչեսը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր։
Ոչ թե թմրամիջոցի գերդոզավորումից էր մահացել, այլ դարձել էր սպանության զոհ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության կողմից ներկայացված միջնորդության քննությունը։
ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեն օրերս տեղափոխվել է հիվանդանոց:
Թթվասերների բաղադրության վերաբերյալ «Սուր անկյուն» հաղորդաշարի բարձրաձայնված խնդրից հետո թՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն սկսել է պետական վերահսկողության միջոցառումներ անցկացնում թթվասերի շուկայում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տրված հանձնարականին՝ ասելով, որ «ֆեյքերով» զբաղվելը ԱԱԾ գործառույթ չէ։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունն օրերս բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրել են թատերաշխարհի համբերության բաժակը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Գյումրու տնակային ավան, ինչպես նաև ավտոկայան։ Քաղաքային ավտոկայանում հավաքված բնակիչները բազմաթիվ նամակներ փոխանցեցին վարչապետին և ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները։
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել է Ռուսաստանից ժամանած անվանի բժիշկ Ռուբեն Ազիզյանին, ով համալսարանական մասնագետների թիմի հետ Արցախից ժամանած 14-ամյա աղջկա մոտ վահանաձև գեղձի բարդ վիրահատություն է կատարել։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ներկայում չկա պատճառ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հերթական հետաձգման համար:
2015 թվականին Ջերմուկում բացված «Հայաթ Փլեյս Ջերմուկ» (Hyatt Place Jermuk) բարձրակարգ հյուրանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ հյուրանոցն այլևս հյուրանոցների «Հայաթ» ցանցում չի գործելու: Թեև պատճառների մասին չի նշվում, սակայն 168.am-ին հայտնի դարձավ, որ նման որոշում կայացրել են «Հայաթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի ներկայացուցիչները՝ հետևելով մոտ մեկ տարվա ունեցած եկամուտներին։ Հյուրանոցն այսուհետ կկոչվի Grand Resort Jermuk:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից. «Որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրդատօրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով»: