ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ դեռևս չի հարուցվել։
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա դատարանների ընդհանուր վիճակը հիշեցնում է նախորդ դարի 20-ական թվականները, երբ հեղափոխությունից հետո պետական մակարդակով այնպիսի գիտակցություն էր ձևավորվել, որ արդարադատություն ունակ էր իրականացնել միայն բանվորագյուղացիական դաշինքի ծոցից դուրս եկած կարմիր ոստիկանը, չեկիստը, դատավորը։
Մայիսի 6-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանին:
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում առնվազն 56 մարդ է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով:
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի մասնագետը:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ին ավանդաբար մեծ տոնակատարություն է նախատեսված Արցախում: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը կնշվի մշակութային և ռազմական տարատեսակ միջոցառումներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս էեկել գործարարությունից, նրա բաժինը կվերադարձնեն նախագահության հնգամյա ժամկետը լրանալուց հետո:
Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել «Շերեմետեւո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը քննելու համար էլեկտրոնային վիճակահանությամբ ընտրված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկությունը հաստատել են դատական դեպարտամենտից։
Չինաստանի պատվիրակությունը մոտ ժամանակներս կայցելի Վաշինգտոն՝ անցկացնելու առեւտրատնտեսական բանակցությունների հերթական փուլը, նույնիսկ չնայած Չինաստանի լայն ցանկի ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչեւ 25 տոկոս բարձրացնելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությանը:
«Փոխություններ են կատարվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, ինչի արդյունքում 21.000 շահառուների համար բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ դառնալով 25.500 դրամ: Խոսքը 84.000 մարդու մասին է»,- պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում այրված SSJ-100 ինքնաթիռից դուրս է բերվել 41 զոհվածի դի:
Մայիսի 5-ին, ժամը 08.40-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 29-ամյա Սեդա Ի.-ն։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում մասնակցում է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։
«Վարկեր մարող նպաստառուներին նպաստից զրկելու որոշում դեռ չի կայացվել: Վարչապետի հանձնարարությամբ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Մենք հստակ չափորոշիչներ պետք է ունենանք, ամբողջ համակարգը պետք է վերանայվի»:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 5-ի երեկոյան այցելել է Երևանի Մանկական երկաթուղի և ներկա է գտնվել ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին:
Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են օդաչուն եւ երկու ուղեւոր:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, որտեղ վթար էր տեղի ունեցել, թռիչքներն ու վայրէջքները մայիսի 6-ին իրականացվել են առանց ուշացումների:
Մայիսի 5-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով բռնկված հրդեհից ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի կողմից հայտնված ինքնաբացարկի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դեռ չի ստացել:
Հայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Mastercard-ի՝ հատուկ ֆուտբոլասերների համար հայտարարված #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքի հաղթողները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Գրիգորյանին ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա: Իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձն ու կարևորել եմ մարդու իրավունքների ոլորտում աշխատող հ/կ-ների համար անհրաժեշտ ապահով միջավայրի ստեղծումը, որպեսզի բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել»,- այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 6-ի առավոտվա ժամը 11-ի դրությամբ «Շերեմետեւո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից հետո հոսպիտալացված է ինը մարդ:
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը խոչընդոտներ չի տեսնում պաշտոնակալության արարողությունը մայիսի 19-ին նշանակելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 6-ից 7-ը Թուրքիա կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը: