![](/banners/BeFunky-design.jpg)
Սահմանային անցակետում կին է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/Iran-Hayastan-sahman-2.jpg)
Մայիսի 5-ին, ժամը 08.40-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 29-ամյա Սեդա Ի.-ն, որը մարտի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: