Բաժիններ՝

Կանադայում երեք մարդ է զոհվել թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետևանքով

Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են օդաչուն եւ երկու ուղեւոր: Այդ մասին  հայտնել է Global News հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Cessna 182 ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը տեղավորումէԷ մինչեւ չորս մարդ, տեղի է ունեցել Սմիտերս քաղաքից հյուսիս-արեւելք ընկած շրջանում:

Սկզբնապես հաղորդվել էր մեկ մարդու զոհվելու մասին: Բրիտանական Կոլումբիայի կորոներական ծառայության ներկայացուցիչ Էնդի Ուոթսոնը նշել է, որ ինքնաթիռի երրորդ ուղեւորը փրկվել է եւ հոսպիտալացվել: Ներկայում կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս