Բաժիններ՝

Զելենսկին դուրս է եկել բիզնեսից, հայտարարել է նրա բիզնես-գործընկերը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս էեկել գործարարությունից, նրա բաժինը կվերադարձնեն նախագահության հնգամյա ժամկետը լրանալուց հետո: Այդ մասին հայտնել է Զելենսկու բիզնես-գործընկեր Սերգեյ Շեֆիրը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանան աշնանը, ցանկանում է դուրս գալ իր գործարարությունից: Նրա խոսքով՝ ինքը հինգ տարով է գնում նախագահության:

«Նա դուրս է եկել (գործարարությունից – խմբ.): Գուցե այնտեղ մեկ-երկու ստորագրություն մնացել է: Ինչ-որ մեկինէ տվել իր բաժինը: Գուցե ինձ, գուցե Բորիսին (Շեֆիրին – խմբ.), ես չեմ հիշում: Դա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ ո՛չ ես, ո՛չ էլ Բորիսը նրան չենք վնասի եւ չենք խաբի»,- ասել է Շեֆիրը մայիսի 6-ին “theԲաբել” ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս