Նիգերում առնվազն 56 մարդ է զոհվել բենզատարի պայթելու հետևանքով
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում առնվազն 56 մարդ է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է ActuNiger տեղական պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել լույս մայիսի 6-ի գիշերը, երբ քաղաքային օդանավակայանի մոտ շրջվել է բենզին փոխադրող ավտոցիստեռնը: Տեղի բնակիչները՝ հիմնականում կանայք ու դեռահասներ, սկսել են հավաքել ցիստեռնից արտահոսող վառելիքը, որը պայթել է վթարից մի քանի րոպե անց:
Պայթյունի զոհերի թիվը կարող է ավելանալ, փրկարարները շարունակում են զոհվածների մարմինների որոնումները, որոնցից շատերը խիստ այրված են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: