Անհրաժեշտ է հետևել այս գործընթացին, տեսնելու՝ արդյո՞ք այն կլինի շարունակական, այսինքն՝ սա փորձնական կրակո՞ց էր, թե՞ քաղաքական զարգացման բաղադրիչ։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության քարոզ: Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատակազմի մի մասը, պարզվում է, կառավարվում է դրսից: Այս անձանց քանակը թեև մեծ չէ, սակայն պաշտոնի բերումով նրանք էական մաս են կազմում համակարգի ներսում: Ոլորտը ստվերային կառավարող անձը հատուկ է ընտրել որոշում ընդունողներին, որպեսզի ցանկալի դեպքերում՝ իր պահանջով այս մարդիկ ի զորու լինեն իրադրություն փոխել այնպես, ինչպես կհրամայվի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Հյուսիսային Կորեան հրթիռների փորձնական արձակումներ է իրականացրել Վլադիվոստոկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի բանակցություններից հետո:
Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում ՀՀ ոստիկանության կողմից իբր Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման նախապատրաստություն տեսնելու կապակցությամբ:
Իշխող Սոցիալ-դեմոկրատական միությունից (ՍԴՄ) թեկնածու Ստեւո Պենդարովսկին հաղթում է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Varks.am» ՈւՎԿ ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:
Հայտնաբերվել են մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրէջքի ընթացքում այրված ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»:
2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը:
«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:
Արդշինբանկը, շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, վերաբացեց Իջևան մասնաճյուղը՝ վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մայիսին առեւտրական համաձայնագրի կնքման հնարավորությունը կասկածներ է հարուցում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մայիսի 10-ից նոր մաքսեր է սահմանում չինական ապրանքների համար:
Իմ ամբողջ գործունեության ընթացքում ստորադասելով իմ անձնական շահը՝ ես ինձ համար առաջնային եմ համարել ու համարում մեր երկրի և պետության, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, Արցախի անվտանգության, աղետի գոտու բնակիչների, համայն հայության՝ շինարարից մինչև մտավորական, ուսանողից մինչև գյուղացու շահերի սպասարկումը:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին այսօր՝ մայիսի 6-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Առնվազն ութ մարդ է զոհվել, եւս չորսը՝ վերքեր ստացել Պակիստանի հյուսիսի Փենջաբի նահանգի Ջելամ քաղաքում ավտոբուսի բռնկվելու հետեւանքով:
Մայիսի 5-8-ը պաշտոնական այցով Ադրբեջանում է Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 5-ին Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, քանի որ դա հղի է տարածաշրջանում լարվածության աճով։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
«Դե ի՞նչ… ծանոթացա այդ գրքի բովանդակության հետ և բացի այդ ծանոթացա նաև գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։Իմ առաջին տպավորությունը նա է, որ մարդիկ, ովքեր իբր զբաղվում են «սեռական բռնության կանխարգելմամբ» կամ չեն հասկանում բուն խնդիրը , կամ ադեկվատից դուրս ընկած են։
Ձախ կենտրոնամետ Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության թեկնածու – գյուղատնտեսության նախկին նախարար, գործարար Լաուրենտինո Կորտիսոն, նախանական տվյալներով, հաղթանակ է տարել երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով քաղաքացիների քվեների 33,07 տոկոսը:
Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար:
Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի:
ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում:
Իսրայելը եւՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը:
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարված «Շերեմետեւո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը մայիսի 5-ի երեկոյան մեկնել էր Մուրմանսկ, բայց վերադարձել էր օդանավակայան, վթարային վայրէջք կատարել ու բռնկվել։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստուգում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած, Մուրմանսկ-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավում Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին Ստեփանակերտ քաղաքում ներկա է գտնվել Սամբոյի միջազգային պատանեկան «Հաղթանակի գավաթ» առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Մայիսի 5-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում վատառողջ բնակիչ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: