 
                        Արցախում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է. նա Երևանում է
 
                                    Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մեր այն հարցին՝ առաջիկայում զինծառայողին վիրահատություն սպասվում է, թե ոչ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ պարզ կլինի, երբ վիճակը կայունանա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        