Բաժիններ՝

ՉԺՀ-ի պատվիրակությունը բանակցելու համար կայցելի ԱՄՆ, չնայած մաքսատուրքերը բարձրացնելու Թրամփի պլաններին

Չինաստանի պատվիրակությունը մոտ ժամանակներս կայցելի Վաշինգտոն՝ անցկացնելու առեւտրատնտեսական բանակցությունների հերթական փուլը, նույնիսկ չնայած Չինաստանի լայն ցանկի ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչեւ 25 տոկոս բարձրացնելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությանը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Ես գիտեմ, որ ամբողջ աշխարհն է ուշադրություն դարձրել այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում: Մենք նույնպես հասկանում ենք ստեղծված իրադրությունը,-նշել է նա՝ ելույթ ունենալով հերթական ճեպազրույցում:-Չինաստանի պատվիրակությունը պատրաստվում է բանակցությունների հաջորդ փուլին»:

Դիվանագետի խոսքով՝ Պեկինը Վաշինգտոնի հետ առեւտրատնտեսական հակասությունների հարցում միանշանակ եւ հստակ դիրքորոշում ունի: «Մինչ այժմ մենք արդեն անցկացրել ենք կոնսուլտացիաների 10 փուլ եւ հույս ունենք այդ հարցը կարգավորել համատեղ ջանքերով, քանի որ դա շահավետ է ինչպես Չինաստանին ու ԱՄՆ-ին, այնպես էլ ամբողջ աշխարհին»,-ամփոփել է Գեն Շուանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս