Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել են Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի շնորհանդեսի փորձն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի քննադատությունն ուղղված այն անձանց, ովքեր գրքի շնորհանդեսը տապալեցին՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց և սովորական քաղաքացիների, և մասնագետների շրջանում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերի գլխավորած պատվիրակությանը:
Նիգերիայի մայրաքաղաք Նիամեյում բենզատարի պայթյունի հետևանքով 56 մարդ է զոհվել:
Թուրքիայի Քոջաելի քաղաքում 1998թ․ հիմնված «Yıldız Sunta» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։
Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում աշխատում է հետևանքների հետ, այսինքն՝ այն քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում, համարվել խոցելի խումբ։ Մենք համոզված ենք, որ բացի այս խմբերին աջակցելը՝ պետք է շատ ակտիվ լինենք նաև կանխարգելման աշխատանքներում, այն է՝ ապահովենք քաղաքացիների իրազեկվածությունը իրենց իրավունքների, առկա երաշխիքների, պետական ծրագրերի մասին, որպեսզի հեշտությամբ կարողանան օգտվել ծրագրերից»:
Հետաքրքիրն այն է, որ հենց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 29-ի՝ Հայաստան կատարած այցից հետո Դ. Ղազարյանն ազատ արձակվեց։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ այդ մասին Փաշինյան-Մեդվեդև հանդիպման մասին խոսակցություն է եղել։ «Սպայկան» տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգն է, որը նաև միջազգային բեռնափոխադրումների ոլորտում առաջատար հայկական ընկերություն է և մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտահանողն առաջին հերթին՝ դեպի Ռուսաստան, ապա՝ ԱՊՀ երկրներ և Եվրոպա:
«Բարձրաձայնե՛ք եւ փրկե՛ք կյանքներ» խորագրի ներքո մայիսի 6-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հինգերորդ գլոբալ շաբաթը։
Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2018թ․ տարբեր երկրների կողմից սպառազինության ոլորտում կատարված ծախսերի վերաբերյալ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:
«Տարածքների կորցնելու-չկորցնելու հարցի մասով ասեմ, որ մեր տանիքը ուրիշ սեփականատիրոջ տալու որոշումը կայացվել է ժողովով, բայց թե ի՞նչ ենք շահել և ի՞նչ ենք ունեցել՝ դա հարցի մյուս կողմն է։ Մենք մեր տանիքը տալով՝ ունեցել ենք վերանորոգված ցուցասրահներ, և վերջ»։
Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է:
Շիրակում բնակլիմայական պայմանների պատճառով այս տարի հացահատիկի բարձր բերք չի կանխատեսվում: Տարին գարնանացանի համար նպաստավոր չէ հատկապես նախալեռնային ու լեռնային գոտիներում: Տևական անձրևների պատճառով Շիրակում այս տարի գարնանային գյուղատնտեսական աշխատանքները ձգձգվեցին, ինչը չի կարող իր դերը չունենալ բերքի վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:
Ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալն այսօր դադարեցրել է հացադուլը:
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Հադերսֆիլդի» հետ (1:1):
Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա:
«Քաղաքական կամքի պարագայում հակամարտությունը կարող է կարգավորվել քննարկված փաթեթներից մեկով կամ նոր փաթեթով, և էական չէ, թե որ երկիրն այն կկազմի, քանի որ դրանում էական փոփոխություններ չեն լինի նախորդ փաթեթներից, ըստ իս»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայցրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն Թուրքիային սպառնացել է կալանավորման պահանջ ներկայացնել միջազգային ատյաններում՝ Կիպրոսի ափերին հորատման աշխատանքեր իրականացնող թուրքական «Fatih» նավի անձնակազմի նկատմամբ։
Սելթիկ» ակումբը Գլազգոյից պայմանագիր է առաջարկել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոյին: Այս մասին հաղորդում է The Scotsman-ը՝ հղելով Sky-ին:
Դիլիջանի թունելը, փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն ընկած հատվածում, փակ է լինելու երթևեկության համար:
Առաջադրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայիս վարչության ամբողջ կազմը, բացի Լենա Նազարյանից, գործադիրի կազմը, պատգամավորներ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։
Երևանի ավագանու առաջիկա նիստում թեժ քննարկում է սպասվում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագիծ կներկայացվի, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ (2500 դոլար), ճիշտ այնքան, որքան վարչապետն է ստանում։
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանի մրցութային համարի առաջին փորձը:
Ռուսաստանցիների կեսը (51 տոկոս) պաշտպանում է Սիրիայի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը, բայց էլ ավելի մեծ թվով քաղաքացիներ (55 տոկոս) կարծում են, որ մերձավորարեւելյան այս երկրում ՌԴ ռազմական գործողությունները պետք է ավարտել: