Բաժիններ՝

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել «Շերեմետևո»-ում SSJ-100-ի հետ տեղի ունեցած պատահարի վայրից

Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել «Շերեմետեւո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն անձամբ է զննել պատահարի վայրը եւ քրեական գործի հետաքննման մի շարք կոնկրետ հանձնարարականներ տվել: Նա պատվիրել է կազմակերպել անհրաժեշտ փորձագիտական հետազոտություններ, ինչպես նաեւ ամենակարճ ժամկետում ավարտել արտակարգ պատահարի վայրի զննությունը՝ արձանագրելով ողբերգության հետ կապված բոլոր ապացույցները:

«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը մայիսի 5-ին վթարային վայրէջք է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել է ինը մարդ: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս