ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։
Նոր ճանապարհների կառուցում, հիմնանորոգում, կանաչ գոտիների վերականգնում, կրթամշակութային և առողջապահական միջոցառումներ: Քաղաքի ու բնակիչների համար կարևոր ամեն մի ծրագիր, նախքան իրագործումն անցնում է երկար ճանապարհ: Բոլոր աշխատանքների, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար քաղաքապետարանն անցկացնում է մրցույթներ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի պատմություն պատմեց հայի ու ոսկե ձկնիկի մասին:
Սիրիական զորքերի հրետանին մայիսի 7-ին Հալեպից (Դամասկոսից 360 կիլոմետր) դեպի հարավ եւ արեւմուտք գրոհել է հրոսակային կազմավորումների դիրքերը:
Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատավարձերի կտրուկ բարձրացման լուրը փոթորկել է ոչ միայն հանրային կարծիքը, այլև ներիշխանական շրջանակները։
Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ կրկնական քվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին:
ՀՀ ոստիկանությունը մայիսի 7-ին՝ ժամը 05:20-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ մեկ անձ բժշկական դիմակով դեմքը փակած, ձեռնոցներով, դանակով և նռնակի նմանվող առարկայով, ներխուժել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս լրագրողները ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին տեսել էին բավական թանկարժեք Mercedes-AMG GT C Roadster մեքենայի ղեկին:
Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել:
Մեքսիկայի հյուսիսի Կոաուիլա նահանգում կործանված Bombardier Challenger 601 ինքնաթիռի բոլոր ուղեւորներին ու անձնակազմի անդամները զոհվել են:
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ խաղը եզրափակչի արժեք ունի:
ԱՄՆ-ի վարչակազմը ձգտելու է հասնել այն բանին, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի:
Ինքնաբացարկ հայտնելու հետ միաժամանակ դատավոր Վարդան Գրիգորյանը պարտավոր էր քննության առնել և լուծում տալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, թե՞ պետք է ազատ արձակվի, սակայն Վարդան Գրիգորյանն այդ հարցին չի անդրադարձել:
Արցախում մեկնարկել է ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր:
Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժևորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստվում են մայիսի 18-ին «Մարիոթ» հյուրանոցում կուսակցության հիմնադիր համագումար անցկացնել: Նա ասաց, որ իրենք հստակեցման փուլում են այժմ` կանոնադրություն, խորհրդի կազմ, անդամներ եւ այլն:
Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի աղետի գործում գերիշխող վարկած է դարձել օդաչուների սխալը:
Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ Պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնց մեջ կան նաեւ նախագծեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու։
Եվրատեսիլ 2019-ին հաշված օրեր են մնացել և Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է Իսրայել, որի մայրաքաղաք Թել Ավիվում մայիսի 14-ին մեկնարկելու է մրցույթը: Այսօր՝ մայիսի 6-ին, տեղի ունեցավ Սրբուկի առաջին փորձը, որից մի քանի կադրեր ներկայացնում ենք ստորև:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
«Առավոտ» թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հոկտեմբերի 27-ի հետ կապված հայտարարեց, որ եթե ճշտենք, թե Նաիրի Հունանյանը, Հայաստան գալով, ղեկավար կազմից ում հետ է հանդիպել, ինչ հարցեր է քննարկել, պարզ կլինի, թե Հոկտեմբերի 27-ի հետեւում ով է կանգնած:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Այդ դեպքի բացահայտման աշխատանքները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր անձնական հսկողության տակ էր վերցրել:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատական գործը, իսկ դրանից առաջ՝ կալանքի քննությունները ձեռքից ձեռք են անցնում․ ոչ մի դատավոր չի ուզում մասնակից դառնալ նախկին նախագահին, նախկին Պնախարարին, նախկին փոխվարչապետին դատելու գործընթացին։
«Իրատես» թերթը գրում է. «Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բեւեռներով կուլիսային քննարկումների եւ խմորումների աշխույժ փուլում են։