![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանը մասնակցելու է Ստեփանակերտում Մայիսյան եռատոնի միջոցառմանը
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/serj-sargsyan2.png)
Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ին ավանդաբար մեծ տոնակատարություն է նախատեսված Արցախում: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը կնշվի մշակութային և ռազմական տարատեսակ միջոցառումներով:
Նշենք, որ այս տարի ՊԲ-ն ռազմական շքերթ չի նախատեսում իրականացնել։ Հայաստանից երկրի ղեկավար կազմն այդ օրը մի քանի պատվիրակություններով կմեկնի Արցախ:
168.am-ի տեղեկություներով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Ստեփանակերտում անցկացվող արարողակարգային մեծ միջոցառմանը:
Մայիսի 9-ին եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսված է տոնական համերգ, լինելու են շնորհանդեսներ, տոնավաճառներ և այլ միջոցառումներ:
Սյուզի Բադոյան