Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պայմանավորվել են մայիսի 14-ին հանդիպում անցկացնել Սոչիում:
Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի նախագահությունը քաղաքական առումով խոչընդո՞տ է՝ հարցին ի պատասխան՝ նախարարը հակիրճ ասաց. «Եթե ես այստեղ եմ, նշանակում է՝ ոչ»։
ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրաժարվում է մեկնաբանել ԼՂ նախագահների կոչը ՀՀ իշխանություններին։
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը շահագրգռված է, որ ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու դառնան ԱԺ-ին, սակայն ոչ նախարարության դառնալու ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ:
Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դարձյալ համաձայն չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին ՀՀ տարածքում իրացնող տնտեսավարողներին:
ԱՄՆ-ի նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենն սկսել է եռամյա պատիժը կրել բանտում, որը գտնվում է Նյու Յորքից 115 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած Օթիսվիլ բնակավայրի շրջանում:
Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում մայիսի 7-ին Սինաբունգ հրաբխի նոր ժայթքում է գրանցվել:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ՝ որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։
Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիության» վերաբերյալ պատկերացումներն են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հանրային ռադիո։
Ստամբուլի շատ շրջանների բնակիչներ «կաթսաներով բողոքներ» են կազմակերպել քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) որոշման պատճառով, ընտրություններ, որոնցում հաղթել է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել մանդատից՝ վերջ դնելու համար վերջին օրերին իր անվան շուրջ ծավալվող քննարկումներին:
Մայիսի 7-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշ թաղամասի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Առնվազն 150 թալիբների եւ թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա են ոչնչացվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում զինյալների դիրքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի եւ Աֆղանստանի զինված ուժերի կողմից հասցված համատեղ ավիահարվածների արդյունքում:
Մայիսի 6-ին, ժամը 08.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թելավիվ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի 43-ամյա Սամիր Թեյմուրի Ռզաևը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ:
Չինաստանը հակված է տնտեսության խթանման միջոցառումների փաթեթ ընդունել այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մայիսի 10-ից չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնի մինչեւ 25 տոկոս:
168.am-ի տեղեկություններով՝ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը կրճատվող աշխատակիցների ցուցակ է նախապատրաստել, և այս պահի դրությամբ՝ նախնական 10-15 հոգի այդ սև ցուցակում է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մեկնաբանել է հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 6-ին, ժամը 09.00-ին, Երևան քաղաքի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Դավիթ Հ.-ն։
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը մայիսի 9-ին տեղի կունենա Ռումինիայի Սիբիու քաղաքում, քննարկելու են հանրակցության ռազմավարությունն առաջիկա հինգ տարում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելող օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Մինչ երկրորդ ընթերցումն անգամ որոշ կազմակերպություններ հանել են իրենց գովազդային վահանակները:
Կատարի իշխանությունները որոշում են ընդունել որպես օգնություն 480 միլիոն դոլար տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին:
Թուրքիայի արտաքի գործերի նախարարությունն արձագանքել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ԱՍԱԼԱ-ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուր պանթեոնում։
Հստակեցմանը՝ քաղաքական հետապնդում կա՞ իր դեմ, Ծառուկյանը կրկնեց. «Ես ասյօր չեմ ուզում այդպիսի բան մտածեմ ու պատկերացնեմ: Բայց նախանձողներ, չար մարդիկ…»: