
Ամերիկացիները ռեկորդային 9,4 մլրդ դոլար են ծախսել «կիբեռերկուշաբթի» օրը

ԱՄՆ-ի բնակիչները ռեկորդային 9,4 մլրդ դոլար են ծախսել այսպես կոչված կիբեռերկուշաբթի օրը կատարած գնումների վրա, երբ գնորդներին մեծ զեղչեր են տրամադրվում ինտերնետ-խանութներում: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Adobe Analytics-ի վիճակագրական տվյալները, որը վերլուծում է ամերիկյան 100 խոշորագույն առեւտրական ցանցերից 80-ի տեղեկատվությունը։
Ընկերության տեղեկատվության համաձայն, «կիբեռերկուշաբթի» օրն առցանց-շոփինգով ամերիկացիների ծախսերն այս տարի 19,7 տոկոսով ավելացել են 2018 թվականի համեմատությամբ. այն ժամանակ ծախսերի ընդհանուր գումարը հավասարվել էր 7,9 մլրդ դոլարի: Ընդ որում, Adobe Analytics-ի տեղեկատվության համաձայն, առցանց-սպառավաճառքների սիրահարների միջին չեկն այս անգամ աճել է 6 տոկոսով: Ծախսերի հիմնական առարկաներն այս տարի դարձել են խաղալիքները, տեսախաղերի կցուրդները, հեռուստացույցներն ու նոութբուքերը:
Ավելի վաղ նույն այդ ընկերությունը հայտնել էր ամերիկացիների ռեկորդային ծախսերի մասին «սեւ ուրբաթին»՝ խոշոր սպառավաճառքների օրը, որը հաջորդում է Միացյալ Նահանգներում նոյեմբերի չորրորդ հինգշաբթի նշվող Գոհաբանության օրվան: Նրա տվյալներով՝ այս տարի դրանք կազմել են 7,4 մլրդ դոլար: Դրանից շուրջ 2,9 մլրդ դոլարը ծախսվել է սմարթֆոնների օգնությամբ կատարված գնումների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: