Բաժիններ՝

«Լա-Լա Լենդ»-ի աստղ Էմմա Սթոունը նշանվել է ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ

«Լա-Լա Լենդ» ֆիլմում «Կնոջ լավագույն դերի համար» «Օսկար» մրցանակի դափնեկիր դերասանուհի Էմմա Սթոունը պատրաստվում է ամուսնանալ պրոդյուսեր եւ ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ, ինչի մասին հայտնի է դարձել նրա Instagram-ից։

Լուսանկարում ապագա հարսնացուն ցուցադրել է մարգարտով ու ադամանդներով զարդարված նշանադրության մատանին:
Մնացած մանրամասնությունները զույգն առայժմ չի բացահայտել:

Սթոունը եւ Մաքքերին հանդիպում են 2017 թվականից, երբ նրանց, որպես զույգի, առաջին անգամ նկատեցին Նյու Յորքում զբոսնելիս:
Առաջին անգամ նրանք պաշտոնապես միասին հայտնվել են այս տարվա հունվարին ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի պարգեւատրման արարողությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս