«Կարող եք հանգիստ լինել: Եվս մեկ անգամ ուզում եմ հերքել այն բոլոր տեղեկությունները, որ տարածվում էին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում: Նման բան չկա: «Զվարթնոց» օդանավակայանում այն արտոնությունները, որոնք որ մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք 12 ամիսների ընթացքում «Զվարթնոցից» և դեպի «Զվարթնոց» ուղղություններով կանոնավոր թռիչքներ չեն ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ արտոնությունը նշանակում է օդի տուրքի չեղարկում:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիևյան փողոցի 50-ամյա մի բնակիչ:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Սարի Թաղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Վրաստանի նրա պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կանցկացնեն Ճապոնիա իրենց այցի ընթացքում:
«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբեք որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով… Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»։
«Վայքի ջրատարը մեծ վնաս է հասցնում սեփական տներին: Ջուր են բաց թողնում, կոնկրետ 4 սեփական տների մեծ վնաս է հասցնում: Այսքան ժամանակ դիմել ենք քաղաքապետարան, մարզպետարան, բայց՝ անօգուտ: Ջրատարից բաց թողնված ջուրը փլվածքներ է առաջացնում: Ներկա պահին իմ պտղատու ծառերը ջրի մեջ են»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Արտուշ Թարոյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում պատասխանել է Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի՝ «առաջնորդ ծնվո՞ւմ են, թե դառնում» հարցին:
Անցած շաբաթ հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի թիվ մեկ թեման իռլանդական «RyanAir» լոուքոսթերի՝ Հայաստան մուտքն էր, որը, ըստ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության ղեկավարների ու Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած տվյալների՝ եվրոպական մի քանի ուղղություններով թռիչքներ իրականացնելու է միջինը 35 եվրոյին համարժեք դրամով:
«Ես խոսել եմ Սարհատ Պետրոսյանի հետ մինչև հրաժարականի իր դիմումը հրապարակելը: Ինքը ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի հետ, ով հանդիսանում է իմ խորհրդականը, նաև Քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ: Ընդհանուր առմամբ ինձ համար մի փոքր տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ Առողջապահության նախարարությունը հրաժարական տա, որովհետև չի համաձայնում Աշխատանքի և սոցապ նախարարության աշխատանքի հետ»:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում:
«Ես իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործով: Հանգամանքները պարզելու համար, իհարկե, որոշակի մարդիկ հրավիրվում են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Սա՝ զուտ իրավական մասով»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ 168.am-ի հետ զրույցում Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ Սեյրան Օհանյանը մեկնել է երեկ և Հայաստան կվերադառնա նոյեմբերի 4-ին։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 122 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ նստաշրջանի գլխավոր թեման եղել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա:
Ցուցարարները հոկտեմբերի 21-ին արգելափակել են Լիբանանի հյուսիսից Բեյրութ ձգվող հիմնական մայրուղին, անվադողերով ու աղբամաններով բարիկադավորել են մի շարք հիմնական ճանապարհներ երկրի մայրաքաղաքում:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնում է Կուբայի տրանսգենդերների, ՍԴ որոշման և փողոցային արդարադատության մասին հարցերին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է հոսանքազրկել ավտոմեքենաները:
Ինֆորմացիա կա, որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կարգավորումների մասին որոշում, որի մեջ ներառված են նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը փակուղի չի տանելու, սակայն դրա պատճառով կարող է սահմանադրության անվտանգության խնդիր լինել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»։
Երևանի «Արագած» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը նոր մեկնարկած Հայաստանի կանոնավոր առաջնության 2019/20 մրցաշրջանի ֆավորիտ համարում է երկու թիմերի:
Թեհրանը պատրաստվում է այն բանին, որ նոր քայլ անի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:
Թուրինի կենտրոնում կրակի ճարակ է դարձել պատմական շենքը, որը թագավորական շրջանի կառույցների համալիրի մաս է կազմում:
Հայկ Գրիգորյանը՝ Ամուլսարի գործի քննության, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների մասին:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 21-ին կժամանի Բարսելոնա՝ այցելելու բողոքի ակցիաների ընթացքում վիրավորված իրավապահ մարմինների աշխատակիցներին:
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին. գարնանային նստաջրանից հետ, սա ՀՀ պատվիրակության երկրորդ մասնակցությունն է եղել:
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: