Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի առաջնության ֆավորիտներն «Ուրարտուն» և «Արագածն» են. Տիգրան Գյոկչյան

Երևանի «Արագած» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը նոր մեկնարկած Հայաստանի կանոնավոր առաջնության 2019/20 մրցաշրջանի ֆավորիտ համարում է երկու թիմերի:

«Առաջնության ֆավորիտներն, անշուշտ, «Արագածն» ու «Ուրարտուն» են: Դա կապված է ավելի լավ պատրաստվածության և Եվրասիական լիգային մասնակցելու հետ, որն օգտակար եղավ երկու թիմերի համար էլ: Մենք միշտ փորձում ենք, որ թիմն առաջատար դիրքերում լինի, փորձում ենք պաշտպանությունն ուժեղացնել և գտնել մարզիկներ, որոնք լավ կգործեն բոլոր դիրքերում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արագած» ակումբի գլխավոր մարզիչը:

Գյոկչյանի խոսքով` առաջնության մեկնարկային տուրի մրցակից ՖԻՄԱ-ն լավ պատրաստված չէր խաղին, բայց մեծ ներուժ ունեցող ակումբ է:

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի առաջին տուրում «Արագածը» 137:70 հաշվով վստահ առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս